|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն իր կայքում պատահաբար տեղադրել է Երուսաղեմի եւ Աշդոդի միջեւ կառուցվելիք իր գաղտնի օբյեկտի տվյալները: Դրա անվանումը եւ նշանակությունը չի նշվել, սակայն ռազմական փորձագետները համարում են, որ, ըստ բնութագրերի, խոսքն իսրայելական` դեռեւս մշակման փուլում գտնվող «Հեց-3» հրթիռների կայանի մասին է. տեղեկացնում է NEWSru Israel-ը: Որոշ ժամանակ անց գաղտնի տվյալները հեռացվել են կայքից:
Իրսայելը պաշտոնապես չի մեկնաբանել կատարվածը, սակայն մի զինվորական պաշտոնյա լրագրողներին ասել է, որ եթե թշնամին ցանկացա ոչնչացնել այդ օբյեկտը, դրա համարի անհրաժեշտ տեղեկատվությունն արդեն ունի: