|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանը մտադիր է հրապարակել սեպտեմբերի 9-ին Սիրիայի հարցով ձեռք բերված` ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է Интерфакс-ը:
«Որպեսզի կասկածներ չառաջանան, թե ինչպես ենք մենք իրականացնելու պայմանավորվածություններն այն տեսքով, որով դրանք ձեռք են բերվել, մենք առաջարկել ենք դրանք հրապարակել, չպահել գաղտնի, ինչպես դա կցանկանային մեր ամերիկացի գործընկերները: Մենք թաքցնելու ոչինչ չունենք: Այն, ինչ գրված է այնտեղ, համաձայնության արդյունք է»,- հայտարարել է Լավրովը: