|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանն արդարացված չի համարում պաշտոնական Կիևի որոշումը՝ Ուկրաինայում անցկացնել նախագահական ընտրություններ երկրում բռնության ուժգնացման պայմաններում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Lenta.ru-ի տեղեկացմամբ՝ Լավրովը նշել է, որ իրավիճակի հանդարտեցման համար առաջին քայլը պետք է լինի հրամանը, որով կդադարեցվի հանրապետական զինված ուժերի ստորաբաժանումների և ազգային գվարդիայի կիրառումը երկրի արևելքում ծայր առած բողոքի ակցիաները ճնշելու համար:
Լավրովն ասել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Կիևի և Ուկրաինայի մարզերի միջև երկխոսության կազմակերպմանը: Լավրովը նաև կոչ է արել ԱՄՆ-ին և Եվրամիությանը` միանալ այդ գործընթացին և ոչ թե գործածել «առաջացած հակասությունները՝ սեփական միակողմանի օրակարգը, սեփական միակողմանի շահերն առաջ տանելու համար՝ մոռանալով ամբողջ ուկրաինացի ժողովրդի շահերի մասին»: