|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի և Թուրքիայի` Իդլիբի շրջակայքում համատեղ պարեկություն սկսելուց հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վաղը` մարտի 12-ին, այցելելու է Թուրքիա:
Նախատեսվում է Լավրով-Չավուշօղլու հանդիպումը, որի գլխավոր թեման Ռուսաստանի նախատեսվելիք օդային հարվածներն են Իդլիբի ուղղությամբ: Ռուսաստան-Թուրքիա համատեղ ռազմավարական աշխատանքային խմբի 7-րդ ժողովը վաղը անցկացվելու է Անթալիայում:
Վերջին շրջանում Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սիրիայի հարցով ամենաթեժ քննարկման առարկան «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբավորման վերահսկողության տակ գտնվող Իդլիբն է: Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ, Իդլիբի շուրջ Ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնության համաձայն, Ռուսաստանն ու Թուրքիան մարտի 8-ից սկսել են շրջանի զինաթափման գործողությունները, միևնույն ժամանակ նշել, որ Ռուսաստանը վերացրել է Աֆրինում և Իդլիբում օդային սահմանափակումները: Այս մասին հաղորդում է cumhuriyet.com.tr կայքը:
Երեկ` մարտի 10-ին, ռուսական ինքնաթիռները Իդլիբի հարավում հարվածներ են հասցրել ՀԹՇ-ի ուղղությամբ: