|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեկ` ժամը 22:00-ի սահմաններում, նոր հարձակում է տեղի ունեցել «Պանտեռա Սիքյուրիթի»-ի «Պարզ լիճ» հենակետի վրա։
Ընկերության ֆեյսբուքյան էջում այս մասին հրապարակում կա, որում մասնավորապես ասված է. «2 մեքենայով, որից մեկը կարմիր «Մերսեդես Բենց», իսկ մյուսը` սպիտակ «Նիվա Ուրբան» մակնիշի, մեծ խումբ անսթափ մարդիկ, շրջապատել են հենակետը և ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին: Նրանք պահանջել լքել «իրենց տարածքը»։
Պահնորդները հասցրել են ահազանգել վերադասին, որն էլ դիմել է ոստիկանությանը։ Ի պատիվ վերջիններիս, արձագանքը շատ օպերատիվ և արագ արձագանք է եղել: Հաշված րոպեների ընթացքում ոստիկանները ժամանել են դեպքի վայր։ Սկսվել է քննություն և օպերատիվ գործողություններ։ Այս գործողությունը միայն մեկ կերպ կարելի է բնորոշել. հարձակում է մեր պետականության վրա: Այս անգամ ևս ԳՈՂԸ ուզում է ուժով և պարտադրաբար ստիպել մեզ՝ նահանջել մեր բռնած ազնիվ ուղուց։ Ապարդյուն է։ Ձեր նմաններին բազմիցս իրենց իրական տեղն ենք ցույց տվել այս կյանքում»:
Այս կապակցությամբ ոստիկանությունից էլ հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է պահնորդի հետ վիճաբանած անձանց ինքնությունը:
Բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 28-ին` ժամը 5.10-ին, կասկածյալները ներկայացել են ոստիկանության Դիլիջանի բաժին և կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն: