|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին:
Հիշեցնենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները 2 օր առաջ ուսումնական վարժանք են իրականացրել Փանիկ գյուղում։ Գյուղի փողոցներում պայթյուններ, կրակոցներ են հնչել։ Գյուղացիները խուճապի են մատնվել։ Բնակիչների խոսքով` զորավարժանքների մասին իրենք տեղեկացված չեն եղել։
«Դա անթույլատրելի միջադեպ է: Ես դա համարում եմ սադրանք` ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, սադրանք` ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Մեղավորները պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն: Ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են: Հույս ունեմ հետագա ընթացքն արդունավետ կլինի: Կա պարզաբանելու հարց, թե տվյալ միջադեպն ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի»,- ասաց Փաշինյանը: