|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խոսեց սահմանադրական փոփոխությունների մասին` ևս մեկ անգամ հիշեցնելով, որ դեմ են սահմանադրական փոփոխություններին: Նա նաև հիշեցրեց, որ ինքը նախապես էր ասել, որ հանրաքվեն լինելու է դեկտեմբերի 6-ին, մինչդեռ` մի քանի հանրապետականներ սկսել էին հակադարձել իրեն: Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը ստեղծելու է «Ոչ»-ի ընտրարշավի իր կառույցը:
Նա խոսեց «ոչ»-ի ու «այո»-ի հավասար հնարավորությունների ապահովման անհրաժեշտության մասին:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելուն, Լևոն Զուրաբյանը նախ նշեց, որ Քոչարյանի հետ համագործակցելու հարցը արհեստածին է: «Չեմ էլ ցանկանում պատասխանել այս արհեստածին հարցադրմանը: Ռոբերտ Քոչարյանն այսօր չկա քաղաքական դաշտում` որպես քաղաքական գործոն կամ քաղաքական ուժ»,- ասաց նա: