|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան: Վարման կարգով խոսեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ասելով, որ, որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ, հայտարարում է, որ լուրջ վտանգ է ստեղծվել ԵԽԽՎ-ում, քանի որ մոտ ամիսներին կընդունվի մի զեկույց, որը մեծ հարված կհասցնի Ղարաբաղի ու Հայաստանի շահերին:
«Գիտակցելով այդ վտանգը` առաջարկում եմ ԱԺ նախագահի` կազմակերպել ԱԺ լսումներ՝ արտգործնախարարության մասնակցությամբ, որտեղ կմշակվեն լուրջ քայլեր այս վերահաս վտանգը կանխելու նպատակով: Կարծում եմ` սա օրհասական քայլ է»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այդ առաջարկը կարող է անել վաղը՝ ԱԺ հայտարարությունների ժամին: