|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր առավոտյան Րաֆֆի Հովհաննիսյանին են այցելել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը հայտնեց, որ ՀԱԿ անդամների այցը քաղաքավարական բնույթի էր:
Րաֆֆի Հովհաննիսյանը եւս մեկ անգամ ներկայացրել է իր դիրքորոշումները եւ հետաքրքրվել, թե ի՞նչ լուծումներ են տեսնում ՀԱԿ-ում:
Սաֆարյանը թեեւ ասաց, որ խոսվել է առաջիկա հնարավոր զարգացումների, այդ թվում` Երեւանի ավագանու ընտրությունների մասին, բայց զրույցը մակերեսային է եղել: «Ասել, թե նրանք տեսնում են լուծումներ, չի կարելի, մակերեսային խոսվեց ամեն ինչից, քաղաքական գործիչների հանդիպում էր»,- հայտարարեց Սաֆարյանը:
Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: