|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունն ընտրություններին միայնակ չի գնա, քանի որ կուսակցությունը մեծ չէ, բավականաչափ գումար էլ չկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը` նշելով, որ ընտրությունները բավականին ծախսատար են:
Ընտրություններից առաջ ուժերի մեծ կամ փոքր վերադասավորումները Հարությունյանը չի բացառում, իսկ նոր խորհրդարան անցնելու շանսեր ունեն ինչպես կոալիցիոն ուժերը, այնպես էլ ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը: Նա չբացառեց նաեւ ՀԱԿ-ի եւ «Ազատ դեմոկրատների» մուտքը խորհրդարան:
ՀԱԿ-ի վերջին գործողությունները, ըստ Խ. Հարությունյանի, ոչ այնքան իշխանության դեմ են, որքան խորհրդարանական ընդդիմության: Իր հերթին, խորհրդարանական ընդդիմությունը փորձում է «իր ասելիքն ու քայլերն ավելի խնամքով օգտագործել»:
Այն, որ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցավ Տեր-Պետրոսյանին, Հարությունյանի համոզմամբ, խոսում է Հովհաննիսյանի քաղաքակիրթ մարդ լինելու մասին: Դա Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահը քաղաքական լուրջ քայլ չի որակում:
Yerkir.am-ի այն հարցին, թե այդ դեպքում ինչի՞ մասին է խոսում այն, որ ժամանակին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն էր նստած հացադուլի, Տեր-Պետրոսյանը նրան չմոտեցավ, Հարությունյանն ընդամենը պատասխանեց. «Որ չմոտեցավ, խոսում է նրա մասին, որ չմոտեցավ»: