|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր՝ հունվարի 30-ին, ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի դպրոցի շենքի բացման արարողությանը:
Yerkir.am-ի տեղեկություններով` Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի առնչություն չունի դպրոցի շինարարությանը և կրթօջախի բացմանը մասնակցելու է, քանի որ նրան հրավիրել են:
«Ժառանգություն» կուսակցության գրասենյակից հայտնում են, որ դպրոցի բացումը քարոզարշավին չի վերաբերում, պարզապես համընկել է թեկնածուի` Արմավիր կատարվելիք այցին: Նախագահի թեկնածուն կշրջի մարզի Շենիկ, Վանանդ, Երվանդաշատ և այլ գյուղերում: