|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օֆշորային մեքենայությունների գործով այսօր պետք է ցուցմունք տալը շարունակեր գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը: Սակայն դատական նիստը հետաձգվեց մեղադրող դատախազի բացակայության պատճառով:
Նշենք, որ նախորդ դատական նիստում Սուքիասյանը ցուցմունք էր տվել, թե Փայլակ Հայրապետյանն է անընդհատ մարդ ուղարկել, խնդրել, որ իր հետ գործ անի, բիզնես սկսի: Այս կապակցությամբ այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում Հայրապետյանը նշեց, որ Սուքիասյանը սուտ ցուցմունք է տվել: «Եթե ես իրեն չեմ ճանաչել, առաջին անգամ տեսել եմ վարչապետի հետ խորհրդակցության ժամանակ, ինչպե՞ս ստացվեց, որ ես եմ իր հետևից ընկել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ, մեղադրական եզրակացության համաձայն, Աշոտ Սուքիասյանը խարդախությամբ ուրիշի` առանձնապես խոշոր չափերի գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված` առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: