|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հունիսի 17-ին, ժամը 06:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում (3-րդ ոլորան) տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սևան հատվածի 10-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Վ., Վրաստանի քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տեղի է ունեցել վառելիքի արտահոսք. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: