|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նոյեմբերի 22-ին, ժամը 17:42-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարը բախվել է ճամփեզրին և փակել երթևեկությունը, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 49-րդ կմ-ի մոտակայքում «DAF» մակնիշի AR 920 RA պետհամարանիշով (վարորդ՝ Դ. Գորադձե, Վրաստանի հանրապետության քաղաքացի) բեռնատարը սահել և հարվածել է արգելապատնեշին, ինչի հետևանքով ճանապարհը ամբողջությամբ փակվել է:
Փրկարարները և ՃՇՇ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը դուրս են բերել երթևեկելի հատված: