|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. հայտնում է shamshyan.com-ը:
«Ժամը 10:35-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշ գյուղի վարչական տարածքում բախվել են Ford Transit մակնիշի 866 ՕP 61 համարանիշի և Opel մակնիշի 34 PD 979 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում Ford Transit-ը, որը հաշվառված է «Աթենք» մսամթերքի գործարանի հաշվեկշռում, կողաշրջվել է: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնութան են հասել վթարի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները: Օպերատիվ է գործել Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն` սկզբնաղբյուրում