|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սեպտեմբերի 15-ին` ժամը 00.06-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա-Արփա գետ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում անասնակերով բեռնված «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ամասիա - Բերդաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «ԳԱԶ-53» մակնիշի 27ՕՍ608 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա.Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենան: