|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Հուլիսի 13-ին, ժամը 11.35-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի կամրջի մոտակայքում այրվում է կցորդիչով բեռնատար՝ խոտով բեռնված:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.14-ին, մարվել՝ 14.25-ին:
Այրվել է Մրգաշատ գյուղի բնակիչ՝ Ռ. Բ.-ին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի 24 SL 609 պետհամարանիշով ավտոմեքենան՝ մասամբ, կցորդիչն՝ ամբողջությամբ և բարձված մոտ 350 հակ անասնակեր: