|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր կառավարության նիստում, երբ քննարկվում էր շրջիկ տեսանկարահանող ոստիկանական մեքենաների կիրառման հարցը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ճանապարհային երթևեկության ոլորտում անպատժելիության մթնոլորտի բացառմանը: Նրա խոսքով` անհասկանալի է մեծ թիվ կազմող ոստիկանների առկայության պայմաններում անպատժելիության մթնոլորտի ձևավորումը:
«Որքան «գոլդ է» համարանիշը, այնքան այդ վարորդը պետք է զգույշ լինի»,- ասաց Փաշինյանը, ապա հավելեց, որ անպատժելիության բացառումը պետք է վերաբերի նաև շատ այլ ոլորտների:
Այս համատեքստում նա անդրադարձավ Էջմիածնում երեկ տեղի ունեցած հանրահավաքին: Նշենք, որ, ըստ լուրերի, Էջմիածնի քաղաքապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցը կազմակերպել էր քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը` Դոն Պիպոն:
«Եթե քրեածին տարրերն իրենց կարող են ներկայացնել բարձր արժեքների կրողներ ու այդ կրիմինալ նպատակներով հանրահավաքներ են անում, դա չի նշանակում, որ մենք ՀՀ-ում հանրահավաքները պետք է արգելենք»,- ասաց վարչապետը։