|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանին սահմանամերձ Իգդիր նահանգում 15 օրով արգելվել են ցույցերն ու հանրահավաքները: Դեռևս ոչ վերջնական տվյալներով` Իգդիրում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել էր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածու Յաշար Աքքուշը` 22 հազար 227 ձայնով (50.1 %), իսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության համատեղ թեկնածու Իսա Յաշար Թեզելը ստացել էր 20 հազար 713 ձայն (46.68%) և պահանջել վերահաշվարկ: Վերահաշվարկի արդյունքում իրավիճակը չփոխվեց, ԺԴԿ թեկնածուի ձայները նույնիսկ ավելացան. հաղորդում է dikem.com.tr կայքը:
Քաղաքում ԺԴԿ-ի 100 մեքենաներից բաղկացած ավտոշարասյան դեմ մի շարք հակադիր խմբավորումների կողմից խոչընդոտներ են ստեղծվել: Դեպքին միջամտել են ոստիկանական ուժերը: Նահանգային իշխանությունները որոշում են ընդունել «սադրիչ գործողությունները կանխելու նպատակով» քաղաքում 15 օրով արգելել ցույցերն ու հանրահավաքները: