|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Իգդիր նահանգում` արդյունաբերական շրջանում, գազի խողովակ է պայթել:
Ըստ Demokrathaber-ի՝ պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է, 6-ը՝ հոսպիտալացվել: Կայքը պայթյունից հետո ստեղծված իրավիճակը ներկայացրել է որպես «պատերազմի դաշտ»:
Պայթյունից հետո բռնկված հրդեհը հաջողվել է մարել:
Նշվում է, որ վիրավորներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է: