|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` Մարտի 1-ի գործով հնարավո՞ր է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Բոլոր նրանք, ում տիրապետած տեղեկությունները կարող են նպաստել գործի բացահայտմանը, պետք է հարցաքննվեն, բա ի՞նչ պետք է անեն»:
Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի դիտարկմանը, թե Փաշինյանին 7,5 տոկոս տնտեսական աճով կառավարություն են տվել, հիմա թվեր չկան ծրագրում, նա ասաց. «Շարմազանովը Փաշինյանին ոչ մի բան չի տվել: Այն, ինչ որ Փաշինյանին տվել է, տվել է ժողովուրդը: Ես խնդրում եմ իրավիճակի գնահատման մեթոդաբանությունը չկորցնել»: