|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով, ՀՅԴ Կանադայի «Սարգիս Զեյթլյան» կոմիտեի նախաձեռնությամբ և Լավալի Հայ Դատի հանձնախմբի կազմակերպությամբ, Լավալի քաղաքապետարանի առջև առաջին անգամ ծածանվել է եռագույնն ու հնչել Հայաստանի ազգային օրհներգը:
Ըստ Horizonweekly-ի` Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա են եղել Կանադայի Հայոց թեմի առաջնորդ` գերաշնորհ Տ. Բաբգեն Արք. Չարյանը, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Մարտիրոսյանը, նահանգային և դաշնակցային պաշտոնյաներ, Լավալի քաղաքապետ Տեմերսը, նախարարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։