|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Կանադայի Լավալ քաղաքում (Քվեբեկ) քաղաքապետի առաջիկա ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել կանադահայ գործիչ Արամ Էլակոզը: Ինչպես տեղեկացնում է «Horizon Weekly» պարբերականը, ընտրություններն անցկացվելու են այս տարվա նոյեմբերին:
Արամ Էլակոզը մասնագիտությամբ մոլեկուլյար կենսաբան է: Ավարտել է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Լուի Պաստյորի անվան համալսարանը: Կանադայում բնակվում է ավելի քան 20 տարի:
Վերջինս Լավալի հայ համայնքի ակտիվ անդամներից է, երկար տարիներ անդամակցել է Քեպեգի Հայ դատի հանձնախմբին:
Լավալը Կանադայի 13-րդ ամենամեծ քաղաքն է, որտեղ ավելի քան 15 000 հայ է բնակվում: