|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՅԴ Հայաստանի Գեռագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կիրակի հանդիպել է ՀՅԴ «Արմեն Կարո» ուսանողական միության անդամների, Կանադայի երիտասարդական միության, ինչպես նաև մի շարք այլ հայ ուսանողական միությունների ներկայացուցիչների հետ Մոնրեալում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Horizonweekly-ն:

«Լևոն Շանթ» և «Բեկոր Աշոտ» երիտասարդական միությունների անդամները, ինչպես նաև Մոնրեալի համալսարանի հայ ուսանողների ասոցիացիայի, Կոնկորդիայի հայ ուսանողների միության և Կանադայի հայկական երիտասարդական ֆեդերացիայի անդամները Սաղաթելյանի հետ խոսել են շրջակա միջավայրի պաշտպանության, կրթության և Հայաստանի քաղաքական պատկերի մասին:

Սաղաթելյանը ներկայացրել է անցյալ տարվա ռեժիմի փոփոխությունից ի վեր Հայաստանում քաղաքական զարգացումները: Նա մասնավորապես շեշտել է ՀՅԴ-ի գնահատականը և մտահոգությունները Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ:


Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 29-ին տասնօրյա ժամկետով Կանադա է այցելել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա քաղաքական հանդիպումներն սկսել էր նոյեմբերի 30-ին՝ հանդիպելով Կանադայի խորհրդարանի անդամներ Ֆայսալ Էլ Խուրիի և Աննի Կուտրակիսի, ինչպես նաև Լավալի քաղաքապետարանի խորհրդի անդամ Արամ Էլակոզի հետ:
Նույն օրը Իշխան Սաղաթելյանը ներկա էր գտնվել Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Կանադայի Լավալի «Շուշի» մասնաճյուղի տարեկան տոնավաճառին:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նոյեմբերի 30-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում մասնակցել է Դաշնակցության 129-րդ տարեդարձի տոնակատարությանը և հանդես եկել ծավալուն ելույթով: