close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Իշխան Սաղաթելյանը Կանադայում հանդիպումներ է անցկացրել պաշտոնյաների և հայ համայնքի հետ

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2019, 16:13
 ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Իշխան Սաղաթելյանը Կանադայում հանդիպումներ է անցկացրել պաշտոնյաների և հայ համայնքի հետ

Կանադա այցի շրջանակներում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր քաղաքական հանդիպումներն սկսեց  նոյեմբերի 30-ին՝ հանդիպելով  Կանադայի խորհրդարանի անդամներ Ֆայսալ Էլ Խուրիի և Աննի Կուտրակիսի, ինչպես նաև Լավալի քաղաքապետարանի խորհրդի անդամ Արամ Էլակոզի հետ՝ տեղեկացնում է Yerkir.am-ը:

Հանդիպմանը, որին ներկա էին նաև ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Գարագաշյանը, Կանադայի Հայ դատի հանձնախմբի և ՀՅԴ «Սարգիս Զէյթլեան» Կոմիտեի պատվիրակությունները, քննարկվել են Կանադա-Հայաստան համագործակցության տարբեր ոլորտների հարցեր։ 

Նույն օրը Իշխան Սաղաթելյանը ներկա գտնվեց Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Կանադայի Լավալի «Շուշի» մասնաճյուղի տարեկան տոնավաճառին, որին ներկա էին նաև Կանադայի խորհրդարանի վերոհիշյալ պատգամավորները՝ Ֆայսալ Էլ Խուրին և Աննի Կուտրակիսը, Լավալի քաղաքապետարանի խորհրդի անդամ Արամ Էլակոզը, ինչպես նաև ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Գարագաշյանը, ԿԿ-ի անդամ Արտո Գաբրիելյանը, ՀՅԴ Կանադայի «Սարգիս Զեյթլյան» Կոմիտեի ատենապետ Հովիկ Թուֆենկչյանը, նույն Կոմիտեի անդամ Զավեն Տեր-Սահակյանը, ՀՅԴ Կանադայի Հայ դատի Շրջանային հանձնախմբի ատենապետ Հրակ Տարակճյանը և անդամ Կարո Պատուհասյանը, ՀՕՄ-ի Կանադայի Շրջանային վարչության անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր։

Միջոցառմանը ներկա գտնվողներին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը ողջունի խոսք ուղղեց։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica