|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Իրանի հետ հարաբերություններում ներկայիս լարվածությունը կարող է վերաճել ռազմական հակամարտության: Այդ մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի կուլիսներում հայտարարել է Իսրայելի` Երուսաղեմի գործերով և բնապահպանության նախարար Զեև էլկինը. հայտնում է РИА Новости-ն:
«Վտանգը միշտ կա, քանի որ Իրանը բացահայտ հայտարարում է, որ իր նպատակն է ոչնչացնել Իսրայել պետությունը: Այդ պատճառով, իհարկե, նման վտանգ կա»,- ասել է նա:
Նա նաև հավելել է, որ Իրանը հսկայական գումարներ է ներդնում Սիրիայի տարածքում ռազմական նախագծում և զինում Լիբանանում գործող «Հըզբոլլահ» շարժումը: