|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած շաբաթներ առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, թե ինքը կարող է լինել «Ելք»-ի վարչապետի թեկնածուն, բայց այդ հարցը խմբակցությունում դեռ պետք է քննարկվի և դրանից հետո նոր վերջնական որոշում կայացվի: Այդուհանդերձ, մեր տեղեկություններով, խմբակցությունում հակված չեն թեկնածու առաջադրելուն: «Չկա միասնական մոտեցում, չի էլ լինի թեկնածու»,-ասաց մեր աղբյուրը: Այսպես են մտածում «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք կարծում են, որ թեկնածու կարելի էր առաջադրել միայն այն դեպքում, եթե խորհրդարանում գնար պայքարը, այլ ոչ թե փողոցում: Հիմա, երբ «ՔՊ»-ն միայնակ գործուղվել է փողոց, թեկնածու ունենալը նպատակահարմար չեն համարում»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: