|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Եթե ԱԺ երեք խմբակցություններն ունենան վարչապետի միասնական թեկնածու, այսինքն՝ մեկ թեկնածուով հանդես գան, ՀՀԿ֊ն որևէ խոչընդոտ չի հանդիսանա այդ թեկնածուին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը եւ ՀՀԿ֊ի դիրքորոշմանը:
Բաղդասարյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ, վաղվա նիստում ՀՀԿ֊ն որոշում կկայացնի:
Ըստ Բաղդասարյանի, ճիշտ կլինի, որ ճանապարհները չփակվեն, որ մայիսի 1֊ի նիստն առանց խոչընդոտների գումարվի: