|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Կառավարության ծրագրի վերաբերյալ խորհրդարանական քառյակը` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունները, միասնական որոշում դեռ չունի: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նշենք, որ այսօր խորհրդարանական քառյակը հերթական քննարկումն է անցկացրել`հստակեցնելու համար կառավարության ծրագրի վերաբերյալ դիրքորոշումները`վարչապետի ելույթների համատեքստում: Հարցին` ընդհանրապես, քառյակում հետագա գործունեության վերաբերյալ հստակեցումներ կա՞ն, Զուրաբյանը պատասխանեց, որ դեռ քննարկումներ են ընթանում: