|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կարծիքով` վարքագիծը բոլոր գործընկերների ու ներդրողների համար պետք է հստակ լինի, հակառակ դեպքում` ներդրումներ չեն լինի: Այս մասին նա հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Այս տեսակետից մենք պետք է բավականին հավասարակշռված լինենք»,- ասաց նախարարը՝ խոսելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի առաջարկի մասին՝ 1 տարով հետաձգել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը:
Նախարարը հստակեցրեց՝ չի ասում, որ դեմ է այդ որոշմանը կամ դեմ է պարտադիրին` ընդհանրապես, այլ ասում է, որ հավասարակշռված մոտեցում լինի:
Ինչ վերաբերում է բյուջեին, ապա նախարարն ասաց, որ դեռ ճշտումներ են լինելու:
Իսկ ստվերի կրճատման հետ կապված հարցին, թե ինքը նախկինում իմացե՞լ է տեղը, Ջանջուղազյանն արձագանքեց. «Ես կաշկանդված չեմ որևէ բանով: Եթե ես իմանայի ստվերի չափն` ի պաշտոնե, դա կնշանակեր, որ պետք է իմանայի նաև ստվերի տեղը, իսկ եթե իմանայի ու քայլեր չձեռնարկեի, պիտի դադարեի պաշտոնյա լինելուց: Դրսում եղած մասի չափը, տեղը ես չգիտեմ, այնպես որ` պատճառը, որ ասում եմ՝ չգիտեմ, այն չէ, որ պաշտոնյա եմ»: