|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մարտի 24-ին, ժամը 09:46-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի և Չեխովի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի 34 MP 340 (վարորդ՝ Ս. Հ.) և «Toyota Corolla» մակնիշի 35 ST 764 պետհամարանիշերով (վարորդ՝ Գ. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է «Ford transit» մակնիշի ավտոմեքենայի տակ:
Փրկարարներն ավտոմեքենաները հեռացրել են իրարից: