|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Բագրատունյաց փողոցում: Honda մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհին հատվածում կայանված BMW մակնիշի ավտոմեքենային, այնուհետև՝ «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենային: Բախման արդունքում «07»-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված տրանսպորտային կանգառում: Վթարի հետևանքով վիրավորվածները տեղափոխվել են հիվանդանոց:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը yerkir.am-ի զրույցում ասաց, որ վթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված երեք քաղաքացիներն այս պահին հետազոտվում են: