կարևոր
865 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-09 23:11
Հասարակություն

Դիլիջանի 4-րդ ոլորանից մի քանի պտույտ գլորվելով՝ մեքենան հայտնվել է 5-րդ ոլորանում. կան վիրավորներ

Դիլիջանի 4-րդ ոլորանից մի քանի պտույտ գլորվելով՝ մեքենան հայտնվել է 5-րդ ոլորանում. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 9–ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16.50–ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ դեպի Դիլիջան ընթանալիս,

Ավտոմեքենան կողաշրջվել է։Վթարի հետևանքով 2 հոգու օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Տեղում նաև բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 1 հոգու, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։