|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Գրիգոր Գրիգորյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Գառնի-Լանջազատ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդ Գ․ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։