|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Բագրատունյաց փողոցում: Honda մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհին հատվածում կայանված BMW մակնիշի ավտոմեքենային, այնուհետև՝ «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենային: Բախման արդունքում «07»-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված տրանսպորտային կանգառում:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժել է կանգառում գտնվող մի կին: Նրան, ևս մեկ կնոջ և 07-ի վարորդին հոսպիտալացրել են:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը yerkir.am-ի զրույցում հայտնեց, որ կանանցից մեկը ոտքի կոտրվածք է ստացել: «Բժիշկները զննել են տուժածներին, կնոջ ոտքը գիպս են դրել, իսկ 07-ի վարորդին բուժօգնություն ցուցաբերելուց հետո՝ դուրս գրել»,- ասաց նա:
Դեպքի հանգամանքները պարզվում են: