|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հուլիսի 22-ին, ժամը 21:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխով-Մանթաշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են BMW 318 մակնիշի վարորդը` Հ. Գ., ծնված 1978թ. և Mercedes G մակնիշի վարորդը` Ս. Ի., ծնված 1991թ. ավտոմեքենաները:
BMW 318 մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Գ. Ս.-ը ծնված 1960թ. տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
BMW 318 մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ նա հրաժարվել է բուժօգնությունից:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: