|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակը» գրում է. ««Երկիր ծիրանի» կուսակցությունն անողոք է ոչ միայն իշխանության, այլև յուրայինների հանդեպ: Դեռևս ոչ վաղ անցյալում «ԵԾ» խմբակցությունից հեռացրին Մնացական Պարակշիևին և Հայկ Պետրոսյանին՝ քիչ հարցեր տալու, պասիվության համար: Հիմա էլ «ԵԾ»-ն ստիպում է իր խմբակցության քարտուղար Լիլիթ Սինանյանին ազատվել աշխատանքից, ինչ է թե ընդունել է քաղաքապետի՝ մարտի 8-ի առթիվ նվերը՝ 20 հազար դրամանոց քարտի տեսքով: Զարուհի Փոստանջյանը սրա վերաբերյալ պարզաբանեց, որ չի հեռացրել քարտուղարին, ասել է՝ հետ վերադարձրու քարտը՝ նրան տալով 20 հազար դրամ: Լիլիթ Սինանյանն էլ նշել է, թե արդեն ծախսել է. «Ավելի լավ է դիմում գրեմ, գնամ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: