|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հայտնել Երևանի բնակարաններից մեկում տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ:
«Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 3-ին Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել:
Մարտի 11-ին նշված հասցեում հայտնաբերվել է տանտիրոջ դին՝ գլխի և դեմքի բազմաթիվ վնասվածքներով: Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների լայնածավալ միջոցառումների արդյունքում, նույն օրը Վարդաշենի 9-րդ փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչ Ֆելիքս Վարդանյանը:
Պարզվել է, մարտի 3-ին Վարդանյանը Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանել է բնակարանատիրոջ հետ, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին և դեմքին, որի հետևանքով էլ վերջինս մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- գրել է Աշոտ Ահարոնյանը: