|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մշտապես միջամտում է Ռուսաստանում ընտրություններին: Այս մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրույցում. հայտնում է Лента.ру-ն:
«Մենք ԱՄՆ ներկայացուցիչներին ամենաբարձր մակարդակով ասում ենք. «Դուք մշտապես միջամտում եք մեր ներքին քաղաքական կյանքին»: Պատկերացնո՞ւմ եք, նրանք դա չեն էլ հերքում»,- ասել է Պուտինը:
Նա նաև ընգծել է, որ ՌԴ-ն որևէ կերպ չի միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին: «Մենք չենք խառնվում ուրիշների գործերին: Մենք նման նպատակ չենք դնում մեր առջև: Մենք չենք տեսնում, թե ինչ նպատակի կարող ենք հասնել` նման միջամտություն նախաձեռնելով: Չունենք նման նպատակ: Եկեք պատկերացնենք, որ մենք մեր առաջ նման նպատակ ենք դրել: Հանուն ինչի՞: Միջամտել միայն միջամտելու համա՞ր»,- ասել է Պուտինը: