|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արթիկի քաղաքապետի թեկնածու Մխիթար Վարագյանի եղբայրը՝ ղազախստանցի մեծահարուստ Դավիթ Վարագյանը, այս օրերին Հայաստանում է: Նա թեեւ հաճախ է Հայաստան այցելում, սակայն այս անգամվա այցն արթիկցիները դիտում են որպես նախընտրական՝ նպատակը հոկտեմբերի 2-ի ընտրություններում եղբորը սատարելն է: Բացի այդ, նա մտադիր է Արթիկում բացել տրիկոտաժի ֆաբրիկա՝ հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկություն:
Վարագյանն օրերս այցելել է քաղաքապետարան եւ իր պլանները քննարկել Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի հետ: Վարագյաններն առհասարակ լավ հարաբերություններ ունեն իշխանության, մասնավորապես՝ նորանշանակ վարչապետի հետ, եւ վերջինիս նշանակումը մեծացրել է Մ. Վարագյանի քաղաքապետ դառնալու շանսերը: Մյուս թեկնածուին՝ Մուշեղ Պետոյանին, հիշեցնենք, սատարում է նախկին վարչապետը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում