|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԱՊԼ 28-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղից առաջ աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:
«Վենգերի հետ աշխատելը մեծ հաճույք է: Նա շատ բան գիտի ֆուտբոլի մասին: Մարզիչը կարող է քեզ օգնել խորհրդով, և ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Իհարկե, հիմա Վենգերի համար լավ ժամանակներ չեն, սակայն պետք է խաղանք ակումբի եւ նրա համար: Անելու ենք առավելագույնը, որպեսզի ցույց տանք Վենգերին, որ պատրաստ ենք պայքարել նրա համար»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
«Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա այսօր, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: