|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը համարժեք է մարդկանց դանդաղ մահվան դատավճիռ կայացնելուն։ Twitter–յան իր էջում այս մասին գրել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
«Երկուշաբթի Ադրբեջանը փակեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ուղին։ Սա կյանքի ճանապարհ է արցախցիների համար, քանի որ այս ճանապարհով են տեղափոխվում բոլոր բեռները` սննդամթերքից մինչև դեղորայք»,– գրել է ֆուտբոլիստը։
Նա նշել է, որ 120 հազար բնակիչ, այդ թվում` 30 հազար երեխա, այս պահին շրջափակման մեջ են։ Ավելին` Ադրբեջանը դադարեցրել է նրանց գազամատակարարումը` ստեղծելով կործանարար իրավիճակ։
«Հաշվի առնելով, որ հիմա ձմեռ է, իսկ ջերմաստիճանը գիշերը 0-ից ցածր է, տեղի բնակչությունը կանգնած է մահվան վտանգի առաջ։ Սա հումանիտար աղետ է»,- շեշտել է նա։