|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում` հայտնելով, որ հոգով ու սրտով «Բորուսիա»-ի հետ է.
«Սիրելիներս, ցանկանում եմ անկեղծորեն հայտնել ձեզ, որ ես ամբողջովին կենտրոնացած եմ Դորտմունդի «Բորուսիա»-ում իմ ելույթների վրա: Հիմա մենք դժվարին ժամանակներ ենք ապրում Բունդեսլիգայում, բայց միասին կպայքարենք այս իրավիճակից դուրս գալու համար: Վստահեցնում եմ ձեզ, որ ես հոգով ու սրտով «Բորուսիա»-ի հետ եմ»,- գրել է Մխիթարյանը: