|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` ինչպես՞ կմեկնաբանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում դեսպան նշանակելը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ուրախ, ուրախ, շատ ուրախ»:
Լրագրողի հարցին` իսկ ո՞ր արժանիքի համար են նրան նշանակել դեսպան, պատասխանեց. «Դա նախագահի ոլորտն է, չար հարցեր մի' տվեք»:
Yerkir.am-ի հարցին` չե՞ք տխրի, որ Տիգրան Սարգսյանը հեռանա, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Նա հոգով-սրտով մեզ հետ է»:
Լրագրողները հարցրեցին նաև վարչապետի և ոստիկանապետի հարաբերությունների մասին, թե արդյո՞ք դրանք լարված են, մանավանդ, որ այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետը դիտողություն արեց Վլադիմիր Գասպարյանին: Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ձեր ցանկությունը չի իրականանա: Ոստիկանապետը լավ աշխատում է, որևէ խնդիր չկա»: