|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացա մեծ բարերար ու հայ ազգի արժանավոր զավակ Ասո Թավիթյանի վախճանի մասին:
Ջերմորեն եմ վերհիշում անցած ամառ ԱՄՆ-ում հանդիպումը նրա հետ: Մարդ, որն իր ամբողջ մտքով և սրտով սիրում էր Հայաստանը և անշահախնդրորեն հնարավոր ամեն ինչ անում հայրենիքի կայացմանը նպաստելու համար:
Ասո Թավիթյանը կրթական ու մշակութային հավակնոտ նախաձեռնությունների միջոցով հսկայական ներդրում է ունեցել Հայաստանի և Արցախի պետականաշինության մեջ: Հեղինակավոր Թաֆթս համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցում կրթվելու և մասնագիտապես կատարելագործվելու հիանալի հնարավորություն էր ստեղծել հարյուրավոր ապագա առաջնորդների համար, որոնք այսօր արդեն կարևոր դիրքերում ծառայում են մեր պետությանը:
Խորապես ցավակցում եմ Թավիթյանի ընտանիքին ու հարազատներին: Նրա անցած ուղին, կատարած գործերն ու կերպարը միշտ կոգեշնչի մեզ»: