|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր նշանակվեց ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։ Միջոցառումից հետո նա լրագրողների հետ խոսեց ազգային հավաքականի նորանշանակ մարզիչ Արթուր Պետորսյանի մասին։
«Արթուր Պետորսյանն ինձ համար եղել է հավաքականի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, եթե ոչ` լավագույնը։ Միշտ հպարտացել եմ նրանով և աջակցություն եմ ստացել նրանից, երբ դեռ փոքր էի։ Սկսելով նրա հետ աշխատել` շատ մեծ տպավորություն ունեմ, քանի որ նա ֆուտբոլային շատ մեծ գիտելիքներ ունի։ Կարծում եմ` միասին կարող ենք հասնել մեծ հաջողությունների։ Ինձ համար պատիվ է աշխատել այդպիսի մարզիչների հետ, որովհետև գիտեմ, որ կարող է հավաքականին ինչ-որ բան տալ»,- ասաց Մխիթարյանը։