|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ամերիկյան կողմը նախապատրաստում է եվրոպական երկրներին Ռուսաստանի դեմ միջուկային զենքի կիրառմանը: Նման հայտարարությամբ Ժնևում հանդես է եկել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
Նախարարը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Եվրոպայում ԱՄՆ-ի ոչ ռազմավարական միջուկային զենքի պահպանումը խոչընդոտում է ապամիջուկայնացմանը, այն ժամանակ, երբ «համատեղ միջուկային առաքելությունների» շրջանակում նախատեսվում է ամերիկյան ոչ ռազմավարական միջուկային սպառազինությունների կիրառումը ՆԱՏՕ-ի ոչ միջուկային անդամների մասնակցությամբ:
«Բոլորի համար պետք է հասկանալի լինի, որ դրանով ԱՄՆ-ը պատրաստում է Եվրոպայի զինված ուժերին ՌԴ-ի դեմ տակտիկական միջուկային զենքի կիրառմանը»,- ասել է Լավրովը: