|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունաստանի արտգործնախարարությունը ողջունել է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար պատժամիջոցների սահմանումը: Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ուրախ է դիտարկել ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության, նրա ղեկավարի և այլ ղեկավարների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին՝ համաձայն «Պատժամիջոցների միջոցով հակահարված Ամերիկայի հակառակորդներին» (CAATSA) ծրագրի 231 բաժնի:
Միևնույն ժամանակ, Հունաստանի իշխանությունները կարծում են, որ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400-ի ձեռք բերումն ուղղված է ՆԱՏՕ-ի շահերի դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ: