|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքական կողմը շարունակում է արձագանքել Նիդերլանդների երկրի խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևերի ընդունմանը:
Ըստ «Անադոլու» գործակալության ՝ բանաձևերի առնչությամբ կրկին քննադատական հայտարարություն է հնչեցրել վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ Նիդերլանդներին «գաղութատիրական անցյալ ունենալու և պատմության մեջ բազմաթիվ կոտորածներ իրականացնելու մեջ» մեղադրելով:
«Ոմանք եկել` մեզ դասեր են տալիս... Հայոց ցեղասպանություն, 1915 թվական… Նախ և առաջ` մեզ նման բաների մասին հարցնելու փոխարեն գոնե մեկ անգամ ձեր ամոթալի անցյալին նայեք՝ գաղութատիրություն, ցեղասպանություն ու կոտորածներ. այս ամենը ձեր պատմության մի մասն է, ոչ թե մեր»,- ասել է նա: