|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընդմիջման ընթացքում միջադեպ գրանցվեց միջանցքում: Լրագրողները մոտեցան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանին` հարցեր տալու:
«Ա1 պլյուսի» լրագրող Մհեր Արշակյանը հարցրեց. «Պարո'ն Կարապետյան, ինչպե՞ս եք վերաբերվում «դավաճան ՀՀԿ-ականների» մասին հարցադրմանը» (Նման բան նիստի ժամանակ ասել էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը):
Կարեն Կարապետյանը շատ ագրեսիվորեն խլեց նրա ձեռքից միկրոֆոնը` ասելով. «Ես հարցազրույց չեմ տալիս: Ոչ մի հարց, ասեցի: Ամեն մի կազյոլ իրան լրագրողի տեղ ա դնում»: